Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կանչել Լևոն Մկրտչյանին ու հարցաքննել

Կանչել Լևոն Մկրտչյանին ու հարցաքննել
01.06.2018 | 00:21

Այս կառավարության ամենաակտիվ անդամներից մեկը՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մեծ աղմուկով նշանավորեց պաշտոնավարման մեկնարկը, հասցրեց բացահայտել որոշ չարաշահումներ, բայց հենց հերթը հասավ «Այբ» կրթահամալիրին, կարծես դադար վերցրեց: Մեր տեղեկություններով, նախարարն առայժմ մեկիկ-մեկիկ ուսումնասիրում է հակափաստարկները և պատրաստվում հերթական «լայվին»:


Իսկ մինչ այդ, իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, նախարարը ձեռնամուխ է եղել մյուս չարաշահումների բացահայտման գործին, առայժմ՝ առանց աղմուկի: Ամենաուշագրավն այն է, որ «հեղափոխությունից առաջ» այս նախարարությունը ղեկավարել է այսօր կրկին իշխանությունում քվոտաներ ունեցող ու այս իշխանության պատասխանատվությունը կիսող դաշնակցական Լևոն Մկրտչյանը: Այսինքն, եղած չարաշահումները որքան ՀՀԿ-ի իշխանությանն են, նույնքան էլ՝ դաշնակցությանը, առավել ևս, որ այս ոլորտը գրեթե միշտ եղել է ՀՅԴ-ի «հովանու» ներքո, մասնավորապես՝ Լևոն Մկրտչյանի: Ստացվում է՝ Արայիկ Հարությունյանը նախ պետք է իրենց գործընկեր դաշնակցականներին «քընընի», թե ինչու են տարիներ շարունակ կոռուպցիոն սխեմաներ գործել կրթության համակարգում, և ինչու չեն կանխվել դրանք: Եթե ոչ ԱԱԾ-ի օգնությամբ, գոնե գործընկերության շրջանակում նորանշանակ նախարարը թող կանչի ու մի բաժակ սուրճի ընկերակցությամբ զրուցի Լևոն Մկրտչյանի հետ: Ի՜նչ հետաքրքիր բաներ կարող են ջրի երես դուրս գալ, ինչքա՜ն բան կիմանա ոլորտի մասին անփորձ նախարարը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ